Թեյլոր Սվիֆթը 3000 դոլարանոց մինի զգեստով Նյու Յորքում

17:17   16 հուլիսի, 2018

Թեյլոր Սվիֆթը հիմա մի քանի օրով հանգստանում է Նյու Յորքում։

28-ամյա երգչուհին ԱՄՆ-ում համերգներ է տալիս՝ իր Reputation ալբոմն աջակցելու համար, երգչուհու  մոտ հիմա ազատ օրեր են հայտնվել ու նա որոշել  է լիցքաթափվել իր նյույորքյան բնակարանում։

Հենց շենքից դուրս գալու ժամանակ էլ նրան «բռնացրել են» պապարացիները։

Թեյլոր Սվիֆթտ հայտնվել է Faith Connexion ապրանքանիշի 3000 դոլարանոց մինի զգեստով։

Ի դեպ, մի քանի օր առաջ երգչուհին այցելել էր իր մանկության տուն Ռեդինգում, Փենսլիլվանիա նահանգում, որտեղից իր Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, ի դեպ երգչուհին այնտեղ ոչ թե մենակ է գնացել, այլ ընկերուհիների հետ, այդ թվում մոդել Մարտա Հանթի։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Getty  



© NEWS.am STYLE