Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկու նոր լուսանկարն անկողնուց

18:57   16 հուլիսի, 2018

Ամառային անտանելի տապի պատճառը, թերեւս, ոչ միայն եղանակային պայմաններն են, այլեւ Էմիլի Ռատաժկովսկու գայթակղիչ լուսանկարները:

Լինելով աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկը՝ նա ջանք ու եռանդ չի խնայում, որ խելքահան անի իր Instagram-ի հետեւորդներին:

Այս անգամ 27-ամյա մոդելը իր միկրոբլոգում կիսվել է մի լուսանկարով, որում անկողնու մեջ է ու, կարծես թե, առանց վերնազգեստի:



«Երկուշաբթին»,- լուսանկարին կից գրել է սուպերմոդելը՝ մեկնաբանելով իր կրքոտ հրապարակումը: Երեւում է՝ շաբաթը Էմիլիի համար լավ է սկսվել:

Ավելի վաղ Էմիլի Ռատաժկովսկին որոշել էր խաղալ իր Instagram-ի հետեւորդների նյարդերի հետ՝ հրապարակելով մի քանի լուսանկար, որտեղ նա ներկայացել էր բիկինիով։ Դե ինչ, սպասենք նոր՝ թեք ալիքի:







© NEWS.am STYLE