Plus-size մոդել Էշլի Գրեմը լողափում պարծեցել է փարթամ կազմվածքով

19:20   16 հուլիսի, 2018

Ամերիկացի Plus-size մոդել Էշլի Գրեմը, չնայած իր փարթամ կազմվածքին, բավականին պահանջված մոդել է:

Էշլին երբեք չի հետեւել 90-60-90 ստանդարտին ու բազմիցս կոչ է արել կանանց՝ սիրել իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:

Այս անգամ 30-ամյա մոդելին տեսել են հունական Միկոնոս կղզում:



Էշլին հանդես է եկել ճերմակ բիկինիով՝ համարձակորեն ընդգծելով մարմինը: Լողազգեստի գույնն ընդգծել է նաեւ մոդելի արեւայրուքը, իսկ կլոր, մեծ ականջօղերը ամբողջացրել են նրա լուքը:



Լուսանկարներում երեւում է, որ Էշլիի մարմինը այնքան էլ չի համապատասխանում մոդելային աշխարհում ընդունված ստանդարտներին, սակայն նա հպարտանում է իր մարմնով ու չի թաքցնում այն:

Էշլիի հասակը 175 սմ է, իսկ քաշը՝ 91 կգ:











                                                                                                        Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                               Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE