«Այ դու կկու, հիմար կկու». Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը

19:57   16 հուլիսի, 2018

Դե ինչ, շաբաթը սկսված է. հաճախ թվում է՝ երկուշաբթին շաբաթվա մյուս օրերից մի փոքր ավելի դժվար է անցնում:

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) չի մոռանում իր հետեւորդների օրը ժպիտով լցնել ու ջերմացնել երբեմն միապաղաղ առօրյան:

Այս անգամ հումորիստը իր  Instagram-յան  միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել, որում կանգնած է ծառի մոտ:



Լուսանկարը կլիներ սովորական, եթե չլիներ հումորիստի՝ արդեն ավանդական դարձած յուրահատուկ գրառումը: Լուսանկարին կից նա գրել է. «Այ դու կկու, հիմար կկու»:

Միկրոբլոգի օգտատերերը գնահատել են դերասանի հումորի զգացումը՝ լուսանկարին կից մեկնաբանություններ թողնելով:

Ավելի վաղ Մկոն արխիվային լուսանկար էր հրապարակել, որում հումորիստը Իոսիֆ Ստալինի կերպարում էր հանդես եկել:

Դերասանը բավականին դաժան, բայց, իհարկե, հումորային կոչով էր հանդես եկել՝ բողոքելով անասելի շոգից: Նա մեկնաբանել էր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Սուրենյանին գնդակահարել»: 



© NEWS.am STYLE