Սիրուշոն հիշողություններով շատ հեռու է գնացել (վիդեո)

20:25   16 հուլիսի, 2018

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր միկրոբլոգում արխիվային տեսանյութ է ներկայացրել, որում ինքն ընդամենը 10 տարեկան է ու երգում է «Հայաստան» երգը:

Նա վերջերս այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում, ու հետեւորդները հասցնում են նրան կարոտել: Թերեւս, այս հրապարակումը երկրպագուների կողմից շատ սպասված էր:

Իր հրապարակած տեսանյութը նա մեկնաբանել է՝ հրապարակմանը կից գրելով. «Այսօր հիշողություններով շատ հեռու էինք գնացել»:

Публикация от Sirusho (@sirushoofficial)


Ավելի վաղ երգչուհին  Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին ներկայացել էր առանց դիմահարդարման եւ առանց վարսահարդարման:

Իր միկրոբլոգի այս հրապարակմանը կից անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը. «Այս ամիս մենք շատ նկարահանումներ իրականացրեցինք… այսպիսով, շատ լավ զգացողություն է ստիպված չլինել դիմահարդարվել եւ վարսահարդարվել…»:



© NEWS.am STYLE