Մայքլ Ջեքսոնի դուստրը խոստովանել է իր բիսեքսուալության մասին

20:57   16 հուլիսի, 2018

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ 20-ամյա Փերիս Ջեքսոնը անկեղծացել է՝ խոստովանելով, որ բիսեքսուալ է: Նա նաեւ խնդրել է իրեն չպիտակավորել, քանի որ ինքը սիրահարվում է մարդու էությանը, այլ ոչ թե սեռին:



Instagram-ի օգտատերերից մեկը հարցրել է Փերիսին իր սեռական կողմնորոշման մասին, իսկ վերջինս պատասխանել է, որ իրեն դուր են գալիս ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:

Ջեքսոնի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Twitter-ում, որտեղ գրել է, որ իր սեռական կողմնորոշման մասին բարձրաձայն խոսում էր դեռ 14 տարեկանից: Նա շեշտել է, որ 8 տարեկանից սկսած նրան բազմիցս բռնացնում էին աղջիկների համբուրելիս:



Ի դեպ, երկրպագուներն այն կարծիքին են, որ Ջեքսոնը սիրավեպ ունեի «Մահապարտների ջոկատը» (Suicide Squad) ֆիլմի աստղ ու մոդել Կարա Դելեւինի հետ:

Այդ մասին օգտատերի հարցին Ջեքսոնը պատասխանել է. «Դա ձեր գործը չէ»:









                                                                                              Աղբյուրը՝ Daily Mail
                                                                     Լուսանկարները՝ Instagram, Getty



© NEWS.am STYLE