Ջուսի նոր ու շքեղ կերպարը (ֆոտո)

22:17   16 հուլիսի, 2018

Երգչուհի Ջուսն Instagram-ի իր միկրոբլոգի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել:

Իր հրապարակած լուսանկարներում երգչուհին շքեղ տեսք ունի: Նա ընտրել է մուգ կապույտ, երկար զգեստ, որի վերին հատվածը զարդարված է փոքր քարերով:



Երգչուհին ամբողջացրել է իր կերպարը երկար ականջօղերով ու իրեն հատուկ՝ էքստրավագանտ սանրվածքով:



Ինչպես երեւում է ետնամասի պաստառից, երգչուհին ներկա է գտնվել վարսահարդարների մրցույթի:

Ավելի վաղ 39-ամյա համարձակ երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում բացահայտել էր ծննդյան օրվա մանրամասները ու խոսել անձնական ու ստեղծագործական երազանքների ու նորությունների մասին:



© NEWS.am STYLE