Sports Illustrated Swimsuit-ի ցուցադրության ընթացքում մոդելը պոդիումի վրա կրծքով կերակրել է նորածնին

23:03   16 հուլիսի, 2018

Մայամիում տեղի է ունեցել Sports Illustrated Swimsuit-ի ցուցադրությունը: Նորաձեւության շոուի ընթացքում ցուցադրվել են բազմաթիվ գունագեղ ու թրենդային լողազգեստներ, սակայն ուշադրության կենտրոնում, կարծես թե, մոդելներն էին, այլ ոչ թե նրանց ներկայացրած կերպարները:

Ցուցադրությունը հիմնված էր Body Positive գաղափարի վրա, ինչը կոչ է անում կանանց սիրել իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:



Ցուցադրության ընթացքում պոդիումի վրա փայլում էին տարբեր ռասսայական պատկանելության, տարբեր քաշի ու կառուցվածի մոդելներ:



Շոուի ցնցող գագաթնակետն է եղել մոդել Մարի Մարտինի հայտնվելը: Նա պոդիում է դուրս եկել ոսկեգույն լողազգեստով, իսկ նրա ձեռքին եղել է նորածին երեխա:

Մարին հենց պոդիումի վրա մերկացրել է կուրծքն ու կրծքով կերակրել է երեխային:



Տեսանյութը հայտնվել է Sports Illustrated Swimsuit-ի Instagram-յան միկրոբլոգում:

Публикация от Sports Illustrated Swimsuit (@si_swimsuit)


5-ամսեկան փոքրիկի հպարտ մայրիկը ու շոուի եւս 16 մասնակիցներ կազմակերպիչների կողմից ընտրվել էին բաց քասթինգի միջոցով:



                                                                                                Աղբյուրը՝  Fox News
                                                                                             Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE