Քեթի Փերին ինը միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդում իր շքեղ առանձնատունը

10:13   17 հուլիսի, 2018

Դուք ունե՞ք 9 մլն դոլար։ Եթե ոչ, ուրեմն դուք էլ մեզ նման չեք կարողանա ձեռք բերել Քեթի Փերիի հոլիվուդյան առանձնատունը (չնայած մեր նախկին իշխանավորները ու ով գիտի՝ գուցե նաև ներկա իշխանավորները, թերևս կարող են իրենց նման ճոխություն թույլ տալ)։ Կարճ ասած՝ Քեթի Փերին արդեն տասը ամիս է չի կարողանում «ազատվել իր տնից»։

Երգչուհին սկզբում իր տունը վաճառքի էր դրել 9 մլն դոլարով, սակայն գնորդ չէր գտնվում։ Քեթին էլ գինը իջեցրել է 335 հազար դոլարով։

Короче, Кэти Перри вот уже десять месяцев не может «избавиться» от своего дома.

Տունը միջերկրածովյան ոճով է կառուցված։

Այն ունի չորս ննջասենյակ, ֆիթնես ստուդիա, հսկայական խոհանոց, վեց լոգարան, շքեղ տեսարան դեպի Հոլիվուդ, հսկայական լողավազան, առանձին տուն՝անվտանգության աշխատակիցների համար և տուն հյուրերի համար։

Ի դեպ, 33-ամյա երգչուհին այդ տունը ժամանակին գնել էր 8 մլն 285 հազար դոլարով։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock

 

 

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock  



© NEWS.am STYLE