Քորթնի Քարդաշյանի նոր թեժ լուսանկարն ու նրա խանդոտ սիրեկանի արձագանքը

23:57   16 հուլիսի, 2018

Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, հաճախ է իր թեժ լուսանկարներով ուրախացնում հետեւորդներին, իսկ վերջիններս էլ ուրախացնում են հայուհուն իրենց անթիվ-անհամար մեկնաբանություններով ու Like-երով:

Այս անգամ կրքոտ Քորթնին իր Instagram-յան միկրոբլոգում բիկինիով նոր լուսանկար է հրապարակել, որում պարծեցել է իր փարթամ բարեմասնություններով: 39-ամյա հեռուստաաստղը նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Մի՛ եղիր ստվերի մեջ, եղիր իրական լեդի»:



Հրապարակումը, իհարկե, կարճ ժամանակահատվածում բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել, սակայն Քորթնիի սիրեցյալի ՝ 25 –ամյա մոդել Յունես Բենջիմի արձագանքը իսկական անակնկալ էր. նա մեկնաբանություն է թողել լուսանկարին կից՝ գրելով. «Նման բանե՞ր պետք է ցույց տաս, որ Like-եր հավաքես»:



Հաշված րոպեներ անց մոդելը հեռացրել է իր մեկնաբանությունը, իսկ լուսանկարը, ի ուրախություն երկրպագուների, շարունակում է զարդարել Քորթնիի միկրոբլոգը:

Հիշեցնենք որ հայազգի հեռուստաաստղը ավելի վաղ ընդգծել էր սլացիկ ոտքերը՝ ընտրելով սպորտային կիսատաբատ, որն ընդգրկել էր հեռուստաաստղի մարմինը: Keeping Up With The Kardashian շոուի աստղը ամբողջացրել էր հանդերձանքը՝ կիսատաբատը համադրելով հասարակ, սպիտակ շապիկի ու սեւ գլխարկի հետ:








                                                                         Լուսանկարները՝ Backgrid, Instagram




© NEWS.am STYLE