«Իսկ գուցե կարմրահե՞ր». Գոհար Ավետիսյանը ուզում է փոխել մազերի գույնը

00:25   17 հուլիսի, 2018

Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Նա ոչ միայն իր միկրոբլոգում կիսվում է իր անհավանական փոխակերպումներով ու գեղեցիկ լուսանկարներով, այլեւ ցույց է տալիս, թե որքան համարձակ է արտաքինի հարցում փորձարկումներ անելիս:

Այս օրերին Գոհարն ամուսնու հետ ամառային հանգիստն է վայելում Հունաստանում: Նա մի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որտեղ նա կարմրահեր է: Հայուհին լուսանկարին կից գրել է. «Իսկ գուցե կարմրահե՞ր: Վահիկն ասաց, որ ինձ շատ է սազում»:



Մինչ օգտատերերը իրենց կարծքին են հայտնել, Գոհար Ավետիսյանի ամուսինը շտապել է մեկնաբանություններում գրել, որ ամեն բան այնպես չէ, ինչպես կինն է ներկայացնում: «Ես նման բան չեմ ասել, նա է հայելու դիմաց կանգնած հարցրել»,- հումորով գրել է դիմահարդարի ամուսինը:

Ավելի վաղ Գոհարը վերհիշել էր իր կյանքից մի դրվագ՝ կապված ավելորդ քաշի եւ դրա պատճառով ձեռք բերած բարդույթի հետ, որն արդեն անցյալում է: «Զարմանալի է, բայց նախկինում ես ինձ ավելի քիչ էի սիրում, քան հիմա: Չնայած՝ ստում եմ, նախկինում ես ինձ ատում էի: Երբ 9-րդ դասարանում կշռվեցի եւ հայտնաբերեցի, որ կշռում եմ 100 կգ, ինձ թվաց, թե ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ՝ մտածելով՝ ինչո՞ւ պետք է ինձ նման ճարպոտ մեկն ընդհանրապես ապրի…»:



© NEWS.am STYLE