Ռիհաննան շիկահեր է դարձել

11:34   17 հուլիսի, 2018

NEWS.am STYLE-ը հասկանում է, որ այս նորությունը ոչ մի կերպ չի փոխի ձեր սովորական կենսակերպը, նաև առհասարակ ոչ մի կարևորություն չի ունենա մեր երկրի քաղաքական բուռն իրադարձությունների ֆոնին, բայց մեր կայքէջը շոուբիզնեսի մասին է, ու մենք չէինք կարող անտարբեր անցնել համաշխարհային նշանակության այդպիսի իրադարձության կողքով, ինչպիսին է Ռիհաննայի մազերի գույնի փոփոխությունը)))   

Եվ այսպես՝ Ռիրին փոխել է մազերի գույնը, ավելի ճիշտ շեկ մազերով կեղծամ է հագել։

Ի դեպ, 2014-ին նա մազերը ներկելու փորձ կատարել էր, ահա այդ տարվա լուսանկարը, ու այստեղ Ռիրին Լոնդոնում է գտնվում և պետք է ասել՝ շեկ մազերով նա իսկապես գեղեցիկ տեսք ունի։

Ըստ երևույթին նախկին բոյֆրենդի՝ սաուդցի միլիաիրդատեր Հասան Ջամիլի հետ վերջին վեճերն ազդել են Ռիրիի վրա, ու հայտնի երգչուհին որոշել է փոխել իմիջը (շատ հաճախ դա օգնում է զուտ հոգեբանորեն)։

Իսկ տրամադրության ու համապատասխանաբար՝ նաև մազերի գույնի փոփոխության արդյունքը  նա ցուցադրել է իր Instagram-ում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Rex, Shutterstock, WireImage

 

 

 



© NEWS.am STYLE