Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Լոս Անջելեսում քույրերի՝ Քլոեի ու Քորթնիի հետ

12:10   17 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Լոս Անջելեսում քույրերի՝ Քլոեի ու Քորթնիի հետ։ Քույրերը հանդիպել էին քննարկելու որոշ գործեր։

Քլոեն քույրերի հետ հանդիպման էր գնացել Թրիստան Թոմփսոնի հետ լանչից հետո, ըստ երևույթին,  հեռուստաաստղի ու բասկետբոլիստի հարաբերությունները կարգավորվում են՝ չնայած այն հանգամանքին, որ մարզիկը հաջողացրել էր հայուհուն դավաճաել երեք տարբեր աղջիկների հետ ՝ նրանց դստեր ծնվելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ։

Պապարացիներն արդեն հասցրել են Քլոեից հետաքրքրվել նրանց դստեր մասին, ինչին հեռուստաաստղը պատասխանել է․ «Նա չափից արագ է մեծանում»։

Հետագայում բոլոր երեքը՝ Քիմին, Քորթնիին, Քլոեին (Թրիստանը ինչ-որ տեղ էր մեկնել) տեսել էին Լոս Անջելեսի շքեղ ռեստորաններից մեկից դուրս գալու պահին։ Մոտ կանգնած աղբյուրների հաղորդագրություններով՝ քույրերը քննարկում էին ընտանեկան հեռուստաշոուի գալիք եթերաշրջանի դրվագները։

Քորթնի

Քիմ

Քլոե

Աղբյուրը`  Just Jared, Daily Mail, TMZ

Լուսանկարները՝ Just Jared, Backgrid, Rex, Shutterstock, WireImage 



© NEWS.am STYLE