VARDA-ն քնքշորեն ու զգացմունքայնորեն բոլորին բարի առավոտ է մաղթել

10:51   17 հուլիսի, 2018

VARDA-ն քնքշորեն ու  զգացմունքայնորեն բոլորին բարի առավոտ է մաղթել։ Հայուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա արևի ճառագայթներն է վայելում։

«Բարի լույս, արև։ Այսօր քնքուշ ու նուրբ եղիր»,- մակագրել է լուսանկարը պարուհին։

VARDA-ն շարունակում է ուրախացնել իր բաժանորդներին լուսանկարներով ու փիլիսոփայական դատողություններով։

Հայուհին իր Instagram–ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք մակագրել է հետևյալ կերպ․

«Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս Ձեր կնոջ մեջ, ապա ըստ երևույթին՝ նա երջանկության պակաս ունի։ Հավատացեք, երջանիկ կինը չի կարող դուր չգալ»,- մակագրել է լուսանկարները երգչուհին։

Հայուհին ավելի վաղ Instagram-ում հրապարակել է իր մասնակցությամբ ֆոտոսեսիաներից մի լուսանկար:

Իր հրապարակամանը կից արված  մեկնաբանությամբ  VARDA-ն օգտատերերի ուշադրությունը հրավիրել է մի հարցի վրա, որն հետաքրքրում է եւ՛ իրեն, եւ՛ օգտատերերին:

«Շատ հաճախ ինձ հարցնում են ՝ ինչպե՞ս դառնալ կանացի, կարելի՞ է արդյոք այդ որակը զարգացնել մարդու մեջ:  Ես կարծում եմ , որ կարեւոր է չկորցնել կանացիությունը, քանի որ մենք՝ աղջիկներս, ի ծնե օժտված ենք այդ հատկանիշով»,- մեկնաբանել է լուսանկարը հայուհին, իսկ NEWS.am STYLE-ին չի մնացել ոչինչ, բացի պարուհու հետ համակարծիք լինելը:  Իսկ ի՞նչ կարծիքի եք դուք:



© NEWS.am STYLE