«Դոմ 2» հեռուստանախագծի աստղ Իոսիֆ Օգանեսյանը ծեծել է իր հարսնացուին

13:18   17 հուլիսի, 2018

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գոյություն ունեն «Դոմ-2»-ի նման նախագծեր, ու դրանք դիտող մարդիկ։ Խորը շունչ ենք քաշում ու շարունակում։ Եվ այսպես․

 
«Դոմ 2»-ի ամենահայտնի մասնակիցներից մեկը՝ Իոսիֆ Օգանեսյանը, ձմռանը Հայաստանում էր, որտեղ, ինչպես ինքն էր նշել, հարսնացու էր փնտրում:
Նախագիծ վերադառնալուց հետո Օգանեսյանը հայտարարել էր, որ մեծ սիրով միշտ Հայաստանում կմնար հեռուստադիտողների բացասական մեկնաբանություններին բախվելու փոխարեն: Հարսնացու նա իրեն այդպես էլ չգտավ, իսկ նախագիծ վերադառնալուն պես նորից միացավ իր նախկին ընկերուհու հետ:
Երիտասարդի մտերիմները տեղեկացնում են, որ նա արդեն իր մորը՝ Հրիփսիմե Հովհաննիսյանին, հիվանդանոցի դռներն է հասցրել, երբ վերջինը տեսել է որդու ընտրյալին՝ Սաշային:
 
Եվ հենց այդ նույն Սաշային էլ, որին Օգանեսյանն առաջարկություն էր արել, Իոսիֆը ծեծել է, միաժամանակ օգտագործելով ոչ նորմատիվային բառապաշար։

A post shared by dom2_reality (@dom2_reality) on



© NEWS.am STYLE