Գոհար Ավետիսյանի գայթակղիչ լուսանկարը՝ լողավազանում

13:34   17 հուլիսի, 2018

Չվախենալ ակնհայտ թերություններց եւ սիրել սեփական մարմինը՝ անկախ չափսերից եւ ձեւից. սա է մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանի կարգախոսը: Դիմահարդարն այս շրջանում ամուսնու հետ հանգիստն է վայելու Հունաստանում: Բնականաբար զույգն օրվա մեծ մասն անցկացնում է լողավազանում կամ լողափին: Գոհարն էլ պարբերաբար Instagram-ի իր հետեւորդների հետ կիսվում է նոր լուսանկարներով:

Իր հերթական լուսանկարներում դիմահարդարը գայթակղիչ կեցվածք է ընդունել լողավազանում: Ինչպես միշտ՝ Գոհարը իր հրապարկման անմիջական մասնակից է դարձրել իր հետեւորդներին՝ հետաքրքրվելով, թե որ լուսանկարն է նրանց առավել դուր եկել: Հետեւորդներն էլ հավանություն են տվել Գոհարի երկու լուսանկարներին էլ, նրանցից մեկը նույնիսկ, կարծիք է հայտնել, որ Գոհարը նիհարելու կարիք չունի. նա այսպես էլ է գեղեցիկ:



© NEWS.am STYLE