69-ամյա Ալլա Պուգաչովան անճանաչելի է դարձել

14:12   17 հուլիսի, 2018
Ալլա Պուգաչովան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը ցնցել է նրա բաժանորդներին ու երկրպագուներին, քանի որ երգչուհուն իրոք հնարավոր չէ ճանաչել։
 
Նախօրեին, հուլիսի 16-ին, իրենց ծննդյան տարեդարձն էին նշում երկու հայտնի կատարողներ՝ Լեոնիդ Ագուտինն ու Գրիգորի Լեպսը։ Եթե առաջինն իր 50-ամյակն էր նշում, ապա երկրորդի համար տարին հոբելյանական չէր, նա դարձավ 56 տարեկան։ Այդուհանդերձ այդ առթիվ երկուսն էլ հավաքույթ էին կազմակերպել։ Լեոնիդն ընկերներին հրավիրել էր մայրաքաղաքի հաստատություններից մեկը, իսկ Գրիգորին համերգ էր կազմակերպել «Օլիմպիյսկի» ՄՀ-ում։ Հոբելյարներին շնորհավորել են բազմաթիվ արտիստներ, այդ թվում` Ալլա Պուգաչովան։ Նշենք, որ Պրիմադոննան ներկա չէր ոչ Ագուտինի, ոչ էլ Լեպսի ծննդյան հավաքույթներին, ու սահմանափակվել է միայն Instagram-ում շնորհավորանքներ հրապարակելով։
 
«Իմ թանկագին տաղանդավոր գործընկերներ, Լոենիդ Ագուտին ու Գրիշա Լեպս։ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձները։ Գնահատում ու հիանում եմ ձեր ստեղծագործություններով։ Հոգով ես ձեզ հետ եմ այսօր»,- գրել է Պուգաչովան, իսկ բաժանորդները սկսել են հետաքրքրվել այն հարցով, թե ինչ տեսք ունի հիմա Պրիմադոննան։
 


© NEWS.am STYLE