Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է Լեպսի ու Ագուտինի ծննդյան տարեդարձները

15:45   17 հուլիսի, 2018
Նախօրեին, հուլիսի 16-ին, իրենց ծննդյան տարեդարձն էին տոնում երկու հայտնի երգիչներ՝ Լեոնիդ Ագուտինն ու Գրիգորի Լեպսը։ Եթե առաջինն իր 50-ամյակն էր տոնում, ապա երկրորդի համար տարին հոբելյանական չէր՝ նա 56 տարեկան դարձավ։ Այդուհանդերձ, այս առթիվ երկուսն էլ տոնական հավաքույթ էին կազմակերպել։ Լեոնիդն ընկերներին հրավիրել էր մայրաքաղաքի ռեստորաններից մեկը, իսկ Գրիգորին համերգ էր կազմակերպել «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում։
 
Գարիկ Մարտիրոսյանը չի կարողացել անձամբ շնորհավորել իր մտերիմ ընկերներին ու Instagram-ում հրապարակել է լուսանկար, որն այսպես է մակագրել․
 
«Այսօր իրենց ծննդյան տոնն են նշում տաղանդավոր երաժիշտներ Լեոնիդ Ագուտինն ու Գրիգորի Լեպսը։ Շնորհավորում եմ։ Ապրեք երկար ու երգեք ավելի հաճախ։ Ես երկուսիդ էլ շատ եմ սիրում»։
 
Իսկ մենք խորհուրդ ենք տալիս Գարիկին սովորել օգտվել ֆոտոշոփից ու ավելի որակյալ կոլաժներ հրապարակել:)


© NEWS.am STYLE