Հիասքանչ Շերը՝ Mamma Mia-2 ֆիլմի լոնդոնյան պրեմիերային

16:03   17 հուլիսի, 2018
Այնուամենայնիվ մենք՝ հայերս, պարզապես պաշտում ենք սև գույնը, շոգին թե սառնամանիքին, միևնույն է, սևը մեզ համար դասական գույն է համարվում։
 
Այդ գույնի հանդեպ հայերի սերն է հաստատել նաև Շերը, որը Լոնդոնում Mamma Mia-2 ֆիլմի պրեմիերայի ժամանակ փայլում էր կարմիր գորգուղու վրա։
 
Ֆիլմը ABBA խմբի երգերով նկարահանված կուլտային մյուզիքլի շարունակությունն է՝ միայնակ մայր Դոննայի (Մերիլ Սթրիփ) մասին, որը արդեն հասուն տարիքում հանդիպում է իր դստեր երեք հնարավոր հայրերի հետ։ Տասը տարի անց հերոսները նորից հավաքվում են արևոտ հունական կղզում, որպեսզի պարզաբանեն ընտանեկան ու սիրային հարցերը։ Հավերժ գեղեցկուհի Դոննան հիշում է իր բուռն երիտասարդության իրադարձությունների մասին, մինչդեռ նրա դուստր Սոֆին արդեն պատրաստվում է մայրանալ։ Շերը ֆիլմում կատարում է Ռուբի Շերիդանի՝ Դոննայի մոր ու Սոֆիի տատիկի դերը։
Դե, կասե՞ք , որ Շերը 72 տարեկան է։
 
Շեր
 
Շեր, Ամանդա Սեյֆրիդ ու Լիլի Ջեյմս
Շերը եւ Ամանանդա Սեյֆրիդը
 
Շեր ու Մերիլ Սթրիփ
Շերն ու Էնդի Գարսիան
 
Ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի հուլիսի 19-ին։
 
Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝ Getty, WireImage, I-images, Reuters, Invision, Ap


© NEWS.am STYLE