«Օլգա Բուզովան պոպկորն է»․ Ռուսաստանի ամենահայտնի նկարիչը` հայտնի հեռուստահաղորդավարուհու մասին

17:10   17 հուլիսի, 2018
Ռուսաստանի ամենահայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովն իր կարծիքն է հայտնել Օլգա Բուզովայի մասին։ Սաֆրոնովը վստահ է, որ նա օճառի պղպղջակ է, որը շուտով կպայթի։ Նիկաս Սաֆրոնովը վստահ է, որ եթե վաղը «Դոմ -2» հեռուստանախագիծը փակվի ու հեռուստադիվան այլևս չերևա էկրանին, նրա մասին միանգամից կմոռանան։
 
«Դա յուրատեսակ պոպկորն է, որը գովազդվում է հեռուստատեսությամբ,- վստահ է նկարիչը, - Ափսոս, որ մամուլն ու հեռուստատեսությունը սխալ հերոսների են ուշադրություն դարձնում։ Վերջերս ես նրան տեսա Անդրեյ Մալախովի հաղորդման ժամանակ, ու նրա վարքագիծը, մեղմ ասած, զարմացրեց՝ Օլգան իրեն այնպես էր պահում, ասես նա երգչուհի Մադոննան է, ասես իր տաղանդին բոլորը նախանձում են, այդ թվում՝ էկրանի ու էստրադայի հայտնի դեմքերը։
Ի՞նչ է իր փառքի համար արել այս տիկինը,- հռետորական հարց է բարձրացնում Նիկասը,- Հնարավոր է՝ այս աղջիկն էլ է 100 տոկոսով օգտագործում իր ներուժը։ Բայց այս հարցում աշխատասիրությունը քիչ է։ Տաղանդ է պետք, որպեսզի քեզ իսկապես սիրի ժողովուրդը։ Իսկ իսկական տաղանդ նրան Աստված չի պարգևել։
Ու եթե վաղը նրան դադարեն ցույց տալ հեռուստատեսությամբ, ապա նրա մասին մի շաբաթից բոլորը կմոռանան։ Իմ ընկալմամբ՝ Բուզովան շատ դժբախտ մարդ է (գուցե նա ինքն էլ այդ մասին չգիտի), քանի որ նման գովազդվող համբավի դեպքում նա երբեք չի ունենա իսկական կանացի երջանկություն։ Տղամարդկանց հարցում նրան ոչ մի լավ բան չի սպասում»,- մեջբերում է Նիկասին Prizvezd.info-ն:


© NEWS.am STYLE