Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը

16:16   17 հուլիսի, 2018
Գարիկ Մարտիրոսյանը սափրել է իր գլուխը։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ում հրապարակել է սելֆի, որտեղ ամուսիններն են պատկերված ու, տեր Աստված, Գարիկի գլխին առհասարակ մազ չկա։
 
«Ինձ դուր է գալիս, երբ Գարիկն ամռանը գլուխը սափրում է, իսկ Գարիկին դա դուր չի գալիս։ Լավ է, որ Գարիկը գիշերը շատ խորն է քնում»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։
 
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Գարիկը նման քայլի է դիմում:) Երկու տարի առաջ, երբ «Մանչեսթեր Յունայդեթ»-ը խաղում էր «Տոտենհեմի» դեմ, Գարիկը խոստացել էր սափրել գլուխը, եթե Հենրիխ Մխիթարյանը (այն ժամանակ նա «Մանչեսթեր»-ում էր խաղում) գոլ խփի, իսկ «Մանչեսթերն» էլ հաղթի։ Այդպես էլ ստացվել էր, ու Գարիկն այդ ժամանակ կատարել էր իր խոստումը։ Իսկ թե ինչու է այս անգամ նա սափրել գլուխը՝ Ժաննան դեռ չի հայտնում:)


© NEWS.am STYLE