Ուլտրակարճ կիսատաբատով Ռոզա Ֆիլբերգը ցույց է տվել սլացիկ ոտքերը

19:07   17 հուլիսի, 2018

Սերիալներից հայտնի դարձած դերասանուհի ու երգչուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, հրապուրիչ լուսանկարներով ջերմացնում Instagram-յան հետեւորդների սրտերը՝ ուրախացնելով նրանց:

Այս անգամ երիտասարդ դերասանուհին իր միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, կիսվել է մի լուսանկարով, որում կարճ կիսատաբատով ու բարձրակրունկ կոշիկներով է հանդես եկել:



Դերասանուհու կերպարը, կարծես, դասական ու ամենօրյա ոճերի հաջող համադրություն է:

Ռոզան մակագրել է լուսանկարը՝ գրելով. «Կյանքը չափազանց լուրջ բան է, որ դրա մասին լուրջ խոսենք»:  Խոսքերը, ինչպես նշել է դերասանուհի-երգչուհին, պատկանում են անգլիացի գրող Օսկար Ուայլդի գրչին:

Ավելի վաղ Ռոզան կիսվել էր իր միկրոբլոգում մի լուսանկարով, որում ցույց էր տվել վերջերս փոփոխած սանրվածքը: Դերասանուհու մազափունջը, դատելով լուսանկարի մեկնաբանություններից, դուր էր եկել հետեւորդներին:



© NEWS.am STYLE