Եթերային կերպարով Մեգան Մարքլն ու երջանիկ արքայազն Հարրին Լոնդոնում

19:55   17 հուլիսի, 2018

Սասսեքսի 36-ամյա դքսուհին ու արքայազն Հարրին կրկին հայտնվել են լուսանկարիչների ու հանրության ուշադրության կենտրոնում: Մեգան Մարքլն ու նրա ամուսինը՝ արքայազն Հարրին, ներկա են գտնվել լոնդոնյան ցուցահանդեսներից մեկի բացմանը, որը տեղի ունեցավ Queen Elizabeth Hall-ում:



Արքայազն Հարրին ու նրա կինը բավականին երջանիկ տեսք են ունեցել ու մտերմիկ կերպով շփվել են թե՛ լրագրողների, թե՛ այլ ներկաների հետ:



Ցուցահանդեսը նվիրված էր մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկին՝ Նելսոն Մանդելային: Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահը անձամբ ճանաչել է արքայազն Հարրիի մայրիկին՝ արքայադուստր Դիանային:



Մեգան Մարքլը, ինչպես միշտ, ընտրել է զգեստ, որն ընդգծել է նրա կանացիությունն ու արիստոկրատ նրբությունը:

Պաստելային վարդագույն զգեստ-տրենչը դքսուհին համադրել է նույն երանգի կլատչի ու դասական «նավակ» կոշիկների հետ, որոնք, թերեւս, երբեք դուրս չեն գալիս նորաձեւ իրերի ցուցակից:



Մեգանը նուրբ դիմահարդարմամբ է ներկայացել, որը, կարծես, դարձել է դքսուհու այցեքարտը. նա գրեթե միշտ նախընտրում է «բնական» տեսք ունենալ: Արքայազն Հարրիի կինը ամբողջացրել է իր լուքը թեթեւ սանրվածքով, որը ապահովել է վերոնշյալ «բնական» տպավորությունը:



                                                                                                             Աղբյուրը՝ People
                                                                              Լուսանկարները՝ Shutterstock, Getty



© NEWS.am STYLE