«Ես կվերածնվեմ իմ հին նոր շուրթերով». Նաիրա Մովսիսյան (ֆոտո)

21:55   17 հուլիսի, 2018

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր միկրոբլոգում: Նա հաճախ է երկրպագուներին ուրախացնում նոր հրապարակումներով, էլեգանտ լուսանկարներով, սելֆիներով:

Այս անգամ դերասանուհին հրապարակել է մի լուսանկար, որը, հավանաբար, արված է կոսմետիկ միջամտությունից առաջ:




«Մնաց մի քանի րոպե եւ ես կվերածնվեմ իմ հին նոր շուրթերով: Հուսամ հասկանում եք ,որ էսպես չի մնալու)))»,- մեկնաբանել է լուսանկարը դերասանուհին:

Ավելի վաղ Նաիրան կիսվել էր իրեն մատուցված յուրահատուկ անակնկալի կադրերով:

Դերասանուհին լուսանկար էր հրապարակել Instagram-ում, որում նրա ձեռքին դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի նվիրած դիմանկարն էր:



© NEWS.am STYLE