Բեքհեմների ընտանիքը ամբողջ կազմով վայելում է հանգիստը Խորվաթիայում

22:15   17 հուլիսի, 2018

Նախկին ֆուտբոլիստ 43-ամյա Դեւիդ Բեքհեմի ու Վիկտորիա Բեքհեմի զույգը, թերեւս, ամենաօրինակելիներից մեկն է: Չնայած նրան, որ նրանց 19 տարվա միությունը իսկապես նախանձելի է շատերի համար, նրանք քիչ ժամանակ են ունենում միասին անցկացնելու համար:

Այս անգամ ընտանիքին ,կարծես թե, հաջողվել է փախչել զբաղվածությունից ու վայելել հանգիստը Խորվաթիայում:



Հանգստի ժամանակ Դեւիդ Բեքհեմը հիանալի տեսք է ունեցել. նրա մկանուտ մարմինը ֆիքսել են տեսախցիկները: 44-ամյա Վիկտորիան ու նրանց զավակները՝ Բրուքլինը, Ռոմեոն, Քրուզը եւ Հարփերը միացել են հայրիկին՝ արեւային լոգանք ընդունելու համար:



Վիկտորիան նախընտրել է սպորտային, թեթեւ հանդերձանքը՝ նախապատվությունը տալով հարմարավետությանը:



Բեքհեմները ջրային սկուտերներ ու նավեր են վարել, հանգստացել ծովի ափին ու ընտանեկան ջերմ մթնոլորտում վայելել են ամառային հանգիստն ու միմյանց ներկայությունը:





                                                                                                      Աղբյուրը՝  Daily Mail
                                                                                        
Լուսանկարները՝ Splashnews



© NEWS.am STYLE