«Մայրիկս աղաչում էր, որ դառնամ դեպի Աստծուն». Քեթի Փերիի անկեղծ խոստովանությունը

22:57   17 հուլիսի, 2018

Երգչուհի Քեթի Փերին հաճախ ներկայանում է նոր երգերով, բայց նույնը չենք կարող ասել անկեղծ խոստովանությունների մասին:  Vogue Australia-ին տված հարցազրույցում երգչուհին ասել է, որ իր կյանքը հիմնովին փոխվել է այն բանից հետո, երբ նա իր մայրիկի ու սիրելիի՝ դերասան Օրլանդո Բլումի հետ հանդիպել է Հռոմի պապին:



Երգչուհին խոստովանել է, որ հիմա ավելի շատ ժամանակ է փորձում հատկացնել հոգեւոր արժեքների ամրապնդմանը:

«Մայրիկս առաջ ինձ աղաչում էր, որ դառնամ դեպի Աստծուն, բայց ես երբեք էլ նրանից հեռու չեմ եղել: Պարզապես այն ժամանակ ես ավելի առարկայապաշտ էի, ամբիցիաները ինձ ստիպում էին մոռանալ ցանկացած այլ բան»,-բացատրել է Քեթին:



Քեթին նաեւ անդրադարձել է այն փաստին, որ տեխնիկան հաճախ խանգարում է մարդկային շփմանը. «Իրականում մենք բոլորս էլ համակարգիչներ ենք, շատ վիրուսներ մեզ փոխանցվում են ծնողներից կամ շրջապատից»:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Քեթի Փերին արդեն տասը ամիս է չի կարողանում «ազատվել» իր տնից։ Երգչուհին սկզբում իր շքեղ տունը վաճառքի էր դրել 9 մլն դոլարով, սակայն գնորդ չէր գտնվում։









                                                                                                 Աղբյուրը՝ Vogue Australia
                                                                                                Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE