«V նշանակում է VARDA». VARDA-ի եթերային ու նուրբ կերպարը

23:15   17 հուլիսի, 2018

VARDA-ն հաճախ առանձնանում է նրանով, որ շեշտում է իր սեքսուալությունն ու կանացի էներգիան: Այդ կերպարներին, կարծես, օգտատերերն ու երկրպագուները արդեն սովոր են ու անհամբեր սպասում են նոր հրապարակումների:

Այս անգամ, սակայն, հայուհին Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում շատ նուրբ ու եթերային տեսք ունի:



Պարուհին մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «V նշանակում է VARDA» («V նշանակում է Վենդետա» ֆիլմի անվանման սկզբունքով):

VARDA-ն նաեւ իր միկրոբլոգի story բաժնում է կիսվել լուսանկարներով, որոնցում ներկայացել է նույն լուքով:



Լուսանկարներում նա թեթեւ, երկնագույն զգեստով է, իսկ ձեռքին կապույտ ծաղիկներ են: Մի խոսքով, նա շատ քնքուշ տեսք ունի:



Հիշեցնենք, որ ավելի վաղ VARDA-ն իր հրապարակած լուսանկարով զգացմունքայնորեն բոլորին բարի առավոտ էր մաղթել։ «Բարի լույս, արև։ Այսօր քնքուշ ու նուրբ եղիր»,- մակագրել էր լուսանկարը պարուհին։



© NEWS.am STYLE