Համարու՞մ եք Երեւանը մաքուր քաղաք. NEWS.am STYLE-ի հարցումը

10:05   18 հուլիսի, 2018

Առաջին անգամը չէ, որ NEWS.am STYLE-ը ուշադրություն է դարձնում մայրաքաղաք Երեւանի ու ողջ երկրի մաքրության հիմնախնդրի վրա: Գյումրիից վերադառնալիս մենք տեսանք պոլիէթիլենային տոպրակներով պատված դաշտեր, գրեցինք աղբակույտերով լցված գետերի մասին: Անդրադարձանք այն հարցին, որ հաճախ քաղաքացիները ծուլանում են ու նետում են աղբը որտեղ պատահի: Շեշտեցինք նաեւ այն, որ 21-րդ դարում մեր հիասքանչ Հայաստանին հարկավոր է աղբի վերամշակման գործարան:

Այն, որ այս տարի Երեւանը մաքրության տեսանկյունից, մեղմ ասած, ինքն իրեն նման չէ, անհերքելի փաստ է: Մինչ քաղաքական գործիչները մեղավորներ, պատասխանատուներ են փնտրում, մենք վերցրինք խոսափողը եւ անցանք մայրաքաղաքի փողոցներով՝ խնդրելով համաքաղաքացիներին 10-բալանոց համակարգի միջոցով գնահատել մայրաքաղաքի մաքրությունը:


                                                                                                               Լիանա Խուդոյան
                                                                                                         Դավիթ Խուդավերդյան

 



© NEWS.am STYLE