72-ամյա Շերը՝ Լոնդոնում Free The Wild բարեգործական երեկույթին

11:10   18 հուլիսի, 2018

Շերը ժամանել է Լոնդոն, որտեղ երեկ մասնակցել է միանգամից երկու միջոցառման՝ Mamma Mia ֆիլմի երկրորդ մասի պրեմիերային (Շերը ֆիլմում կատարում է Ռուբի Շերիդանի՝ Դոննայի (Մերիլ Սթրիփ) մոր դերը) նաև՝ Free The Wild կազմակերպության  բարեգործական երեկույթին։

Շերին նախ տեսել են ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգուղու վրա, ընդ որում նա ոչ թե մենակ էր, այլ Մերիլ Սթրիփի ու Ամանդա Սեյֆրիդի հետ։

Իսկ քիչ հետո նա բարեգործական երեկույթին է մասնակցել։

Շերը ոչ միայն քաղաքական ակտիվիստ է, այլև կենդանիների իրավունքների պաշտպան։ Free The Wild կազմակերպությունը հայտնի է նրանով, որ օգնում է փրկել վայրի կենդանիների, որոնք գտնվում են անազատության մեջ։ Կազմակերպությունը ինքն է զբաղվում  դրանով ու օգնում է կամավորների խմբերին կամ   մյուս կազմակերպություններին, որ վայրի կենդանիներին ազատեն օրինակ ռեստորանների վանդակներից (իսկապես ծանոթ իրավիճակ է, չէ՞) ու տեղավորեն նրանց արգելոցներում կամ վերադարձնեն բնական միջավայր։

Ռեսպեկտ Շերին, ահա եթե Քարդաշյաններն էլ բնական մորթուց անցնեին արհեստականին, շատ ավելի լավ կլիներ։

Աղբյուրը՝ Daily Mail  

Լուսանկարները՝ REX, Shutterstock



© NEWS.am STYLE