Սպորտային ոճով հանգնված Քիմ Քարդաշյանի ու Նորթի հանդիպումը՝ Քլոի ու Քորթնիի հետ

12:10   18 հուլիսի, 2018
Քիմ Քարդաշյանը միշտ նրբագեղ տեսք ունի, անկախ նրանից թե ուր է գնում ու ինչ հագուստով է։ 37-ամյա հայուհուն այս անգամ լոսանջելեսցի պապարացիները տեսել էին այն ժամանակ, երբ նա իր դստեր՝ Նորթ Ուեսթի հետ գնում էր հանդիպելու քույրերին՝ Քլոեին ու Քորթնիին։
 
Քիմն ու Նորթը
 
Քլոեն
 
Քորթնին
 
Վերջին մի քանի օրերին քույրերը ավելի հաճախ են հանդիպում, որպեսզի քննարկեն ընտանեկան հեռուստաշոուի նոր եթերաշրջանը, նաև՝ նոր բիզնես նախագծեր, ինչպես հայտնում են տարբեր պարբերականների բազմաթիվ մոտ կանգնած աղբյուրներ։ Ըստ երևույթին՝ Քլոեն ու Քորթնին ցանկանում են նաև կոսմետիկ հավաքածու գործարկել, կամ երեքը միասին քննարկում են ներքնազգեստի սեփական ապրանքանիշ ստեղծելու՝ Քիմի նախագիծը։
 
Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝ Backgrid, Mega


© NEWS.am STYLE