Լողազգեստով Գլյուկոզայի լուսանկարը մեծ աղմուկ է հանել ռուսական բլոգոսֆերայում

13:10   18 հուլիսի, 2018
Երգչուհի Գլյուկոզան վաղուց արդեն իր երգերով ուշադրության կենտրոնում չի հայտնվում, իսկ ահա Instagram-ում իր բաց լուսանկարներով մշտապես սկանդալների կենտրոնում է լինում։
 
Երգչուհի Նատալյա Չիստյակովա- Իոնովան, որը հանրությանը հայտնի է որպես Գլյուկոզա, իր երկրպագուներին ուրախացրել է հրաշալի կազմվածքով ու բնական գեղեցկությամբ։ Երգչուհին պարզապես պայթեցրել է սոցցանցերը։ Իր Instagram-ում Նատալյան հրապարակել է համարձակ լուսանկար։ Երգչուհին դեղին ավազի ֆոնին լուսանկարված է միկրո- լողազգեստով, որը հազիվ է փակում նրա կուրծքը։
 
Մենք չենք մեջբերի այն մեկնաբանությունները, որոնք հեղեղել են երգչուհու միկրոբլոգը, քանի որ դրանցից, անկեղծ ասած, ոչ թե բարոյականության, այլ երեսպաշտության հոտ է գալիս, եթե ցանկանաք՝ կարող եք ինքներդ կարդալ դրանք, իսկ բարեպաշտ ընթերցողներին հիշեցնենք, որ նրանք կարող են համացանցում կամ YouTube-ում «ռուս կանայք ու օտարերկրյա ֆուտբոլասերներ» արտահայտությամբ տեսանյութեր որոնել ու Ռուսաստանում վերջերս կայացած աշխարհի առաջնության մասին հաստատ այնպիսի կադրեր կգտնեն, որ նույնիսկ գերմանական հայտնի ֆիլմերը դրանց համեմատ շատ համեստ կթվան:)


© NEWS.am STYLE