«Ես նորից սկսում եմ ապրել...զրոյից». Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 36-ամյակը

13:25   18 հուլիսի, 2018

Այսօր՝ հուլիսի 18-ին, հաղորդավարուհի, դերասանուհի եւ, պարզապես, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 36-ամյակը: Ինչպես ամեն տարի՝ այս տարի էլ հայտնի հաղորդավարուհին իր ծննդյան օրվա առիթով նոր գրառում եւ նոր հուզիչ բացահայտումներ է արել իր ներաշխարհից Instagram-ի իր էջում.

«Մենք երբեք չգիտենք՝ ինչու ենք աշխարհ գալիս, բայց երևի երբեք ոչինչ պատահական չի լինում։ Ամեն մարդ ունի իր Ուղին։ Ես էլ իմը։ Չգիտեմ՝ այն ուր կտանի ինձ, բայց հաստատ գիտեմ՝ որտեղից եմ սկսել. իմ Ընտանիքից, Գենից, Ազգից ու Հավատքից։ 1982-ի Հուլիսի 18. ես ծնվեցի ու սկսեցի ինձ փնտրել... առ այսօր։ 2018. հուլիսի 18... փնտրտուքի ճանապարհին սովորեցի մի բան հաստատ. սիրել Աշխարհն այնպիսին՝ ինչպիսին, որ կա՝ անկախ իր դառնությունից։ 
Իմ 36- ում ես նորից սկսում եմ ապրել...զրոյից։ ) ինչպես ամեն տարի։ բայց ինչ էլ լինի, հաստատ արժի էս աշխարհ գալ, որ ՍԻՐԵՍ ու Սիրվես։) Ես սիրում եմ քեզ»,-իր հրապարակած լուսանկարին կից գրել է հաղորդավարուհին:



© NEWS.am STYLE