Բեթվումենը առաջին լեսբուհի-սուպերհերոսուհին կդառնա նոր հեռուստասերիալում

16:07   18 հուլիսի, 2018
Այ քեզ բան, սա տեսնել է պետք։ Եվ այսպես, Guardian-ի փոխանցմամբ, շուտով ամերիկյան The CW հեռուստաալիքով կցուցադրվի «Բեթվումեն» հեռուստասերիալը՝ Բեթմենի ընկերուհի Քեյթ Քեյնի արկածների մասին DC կոմիքսների մոտիվներով։
 
Սերիալը կդառնա սուպերհերոսների մասին առաջին հեռուստատեսային շոուն, որի նախակերպարը չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը։
 
«Բեթվումենը» նկարագրում է կնոջը որպես «սոցիալական արդարության հանդեպ կրքով զինված ու իր տեսակետը պաշտպանելու ունակությամբ օժտված»։ Սերիալում նա Գոթեմ քաղաքը պաշտպանելուց առաջ պետք է «իր սեփական հրեշների դեմ մարտնչի»։
 
Այն մասին, որ Քեյթ Քեյնը լեսբուհի է ու հրեական արմատներ ունի՝ կոմիքսների հեղինակները դեռ 2006-ին են պատմել։ Առաջին անգամ այս հերոսուհին DC-ի տիեզերքում հայտնվել էր 1950-ականներին ու նրան սիրահարվել էր Բեթմենը։


© NEWS.am STYLE