Ճաղատ Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ հետ «Ա- Ստուդիո» խմբի առաջնորդի ծննդյան տարեդարձին

17:36   18 հուլիսի, 2018
Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լևինայի Instagram-ի միջոցով ավելի շատ բան ես իմանում, քան հայ շոումենի միկրոբլոգից։ Եվ այսպես, երեկ Գարիկի կինը հայտնել էր, որ ամուսինը գլուխը սափրել է, իսկ այսօր նա հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է ճաղատ ամուսնու ու «Ա-Ստուդիո» խմբի առաջնորդ Բայգալի Սերկեբաևի հետ։
 
«Երեկ ուրախ նշեցինք 60-ամյակը։ Ժամանակավորապես՝ ոչ իմը։ Հոբելյարը Բայգալի Սերկեբաևն էր։ Ով չգիտի, իսկ նման մարդիկ քիչ են, ուզում եմ տրամադրել կոնտակտը։
 
Բորյան լավ երաժշտության դիլեր է, որի աշխատանքային փորձը 1982-ից է սկսվում։ Այնպես որ նրա ճաշակին կարելի է վստահել ու վայելել լավ երաժշտություն։ Բորյան հենց «Ա-Ստուդիան» է։
 
Բորյա՛, շնորհավոր ծնունդդ ու մի մոռացիր, որ դու խոստացել ես ներկա գտնվել իմ 60-ամյակին, ես իհարկե չեմ կարողանա այդքան լավ տեսք ունենալ, որքան քո 60-ամյակին, բայց դու ինձ կճանաչես իմ շապիկով, որի վրա գրված կլինի «Ես 60 տարեկան եմ ու ես պաշտում եմ «Ա- Ստուդիոն»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։
 


© NEWS.am STYLE