Հայտնի է դարձել MTV մրցանակաբաշխության թեկնածուների ցուցակը

16:35   18 հուլիսի, 2018
Հայտնի է դարձել MTV երաժշտական մրցանակաբաշխության թեկնածուների ցուցակը, միանգամից նշենք առաջատարների անունները՝ նրանք են Քարդի Բին, Բեյոնսեն, Ջեյ Զին։ MTV Video Music Awards 2018 մրցանակաբաշխության արարողությունը անցնելու է Նյու Յորքի Radio City Music Hall–ում` օգոստոսի 20-ին։
 
Ռեփերներ Childish Gambino-ն ու Դրեյքը յոթական անվանակարգում են առաջադրված։
 
Մրցանակաբաշխության գլխավոր ՝ «Տարվա արտիստը» մրցանակին Քարդի Բիից բացի հավակնում են նաև Արիանա Գրանդեն, Կամիլլա Կաբելոն, Բրունո Մարսը, Դրեյքը ու Post Malone-ն։
 
Երկրպագուները կարող են իրենց սիրելի արտիստի օգտին քվեարկել MTV կայքում մինչև օգոստոսի 10-ը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid, Getty, Splashphotos
 
 


© NEWS.am STYLE