DJ Smash-ը՝ իրեն ծեծած պատգամավորի դատավճռի մասին

18:35   18 հուլիսի, 2018

Այսօր մենք հայտնեցինք, որ Պերմի դատարանը դատապարտել է երկու տարվա ազատազրկման ՝ DJ Smash անունով հայտնի Անդրեյ Շիրմանի առողջությանը միջին ծանրության միտումնավոր վնաս պատճառելու մասին գործով

Մեղադրող կողմը պահանջել է կռվարարներին ազատազրկել երեքուկես տարով, սակայն դատարանն ավելի ներողամիտ է գտնվել։ Տելեպնևն ու Վանկևիչը երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել։ 

Քննության տվյալներով, Պերմի «Մշակույթի տուն» գիշերային ակումբում միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ DJ Smash-ը հրաժարվել է երկրորդ անգամ սելֆի անել։ Տելեպնևը ու Վանկևիչը դիջեյին գետնին են գցել ու սկսել են  ծեծել նրան:

DJ Smash-ը մեկնաբանել է դատարանի վճիռը, որի համաձայն պատգամավորը, որը ծեծել էր երաժշտին, արդեն բանտարկվել է։ Դիջեյը տեսանյութ է ձայնագրել․

«Ես համարում եմ, որ դատավճիռը կարող էր ավելի խիստ լինել։ Բայց հարցը ոչ թե խստությունն է, այլ այն, որ անձամբ ես գոհ եմ , որ կարողացել եմ հասնել նրան, որ այն անձիք, ովքեր սովոր են անպատիժ մնալ, կրելու են իրենց պատիժը»,-   ասել է Անդրեյը «360» հեռուստաալիքին։

 DJ Smash-ը շնորհակալություն է հայտնել Պերմի դատական ու իրավապահ մարմիններին՝ հստակ, կառուցողական ու ճիշտ աշխատանքի համար։



© NEWS.am STYLE