Քորթնին բացահայտել է Քլոե Քարդաշյանի սուտը

20:32   18 հուլիսի, 2018

Քլոե Քարդաշյանը բոլորովին վերջերս է մայրացել ու, բնական է, որ հիմա նա խիստ կերպով է հետեւում իր սննդակարգին ու մարզումներին:

Հեռուստաաստղը օրը 2 անգամ այցելում է մարզասրահ ու սնվում է բացառապես առողջ սննդով: Համենայն դեպս, նա միշտ իր հրապարակումներում այդպես է ներկայացնում:



Քլոեի ավագ քույրը՝ Քորթնին, բռնացրել է քրոջը խոհանոցում հենց այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր ուտել տակոյի մի մեծ բաժին:



Քորթնին լուսանկարել է Քլոեին, որի հագին լայն հանդերձանք է եղել, որը քողարկել է նրա մարմինը:





Քորթնին լուսանկարել է նաեւ ուտելիքը, որը Քլոեն պատրաստվում էր ուտել: Համաձայնեք, որ տեսքից արդեն երեւում է, թե որքան շատ կալորիաներ է պարունակում այս սնունդը:





                                                                                                   Աղբյուրը՝  Daily Mail
                                                                                        Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE