Բիկինիով Օլգա Բուզովան հպարտացել է իր շքեղ կազմվածքով

22:15   18 հուլիսի, 2018

Երգչուհի ու հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան իր Instagram-ում հրապարակել է հերթական լուսանկարները բիկինիով:

Ամատային տապը Օլյայի հետ, իսկապես, ավելի է սաստկանում: Նա այս անգամ նախընտրել է սեւ բիկինի, որը զարդարված է բազմաթիվ հուլունքներով:



Օլյան իր կերպարը ամբողջացրել է երկար ականջօղերով ու սեւ արեւային ակնոցով:


Իր միկրոբլոգում ու story բաժնում տեղ գտած լուսանկարներում երգչուհու ալիքաձեւ վարսերը կիսով չափ վեր են հավաքված:



Սեւ բիկինին ընդծել է երգչուհու մարմնի բոլոր առավելությունները: Բուզովան իր հրապարակումներում ցուցադրել է նաեւ որովայնի պիրսինգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Ռուսաստանի ամենահայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովն իր կարծիքն էր հայտնել Օլգա Բուզովայի մասին։ Սաֆրոնովը վստահ էր, որ նա օճառի պղպղջակ է, որը շուտով կպայթի, ու եթե վաղը «Դոմ -2» հեռուստանախագիծը փակվի ու հեռուստադիվան այլևս չերևա էկրանին, նրա մասին միանգամից կմոռանան։

 



© NEWS.am STYLE