Մարջան Ավետիսյանը «կարմիրի մեջ»

22:57   18 հուլիսի, 2018

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Այս անգամ, սակայն, օգտատերերը ունեն ժպտալու առիթ. դերասանուհին իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել:

Իր հրապարակած լուսանկարում Մարջանը ներկայացել է կարմիր գույնի հագուստով եւ դրան համապատասխան` վառ կարմիր շրթներկով:



Թերեւս, նա գտել է իրեն համապատասխան գույներից լավագույնը:

Լուսանկարին կից արված նշումից պարզ է դառնում, որ կադրը ֆիքսված է Լոս Անջելեսում: Դերասանուհին մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Օր մը»:

Ավելի վաղ դերասանուհին մի լուսանկար էր հրապարակել, որում բոկոտն էր ու գտնվում էր լողափին:





© NEWS.am STYLE