Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը՝ Սնուփ Դոգի ու Թուփաքի կերպարներում (ֆոտո)

23:25   18 հուլիսի, 2018

Հումորիստ-դերասաններ Անդրանիկ Հարությունյանն (Անդոն) ու Ռաֆայել Երանոսյանը (Ռաֆոն) հաճախ են հանդես գալիս զվարճալի լուսանկարներով ու հրապարակումներով:

Նրանք այս ուշ երեկոն եւս որոշել են համեմել մի փոքր հումորով՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում, ինչպես նշել են, հայտնի ռեփերների կերպարներում են ներկայացել:



Անդրանիկ Հարությունկանը իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժան, հրապարակել է լուսանկարներ, որտեղ ինքը Թուփաքի կերպարում է, իսկ Ռաֆոն՝ Սնուփ Դոգի:

Լուսանկարներից մեկում երեւում է նաեւ հումորիստ-դերասան Գարիկ Սեփխանյանը, իսկ լուսանկարը մակագրված է այսպես. «Շատ պատահական նկար»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդոն հրապարակել էր մի լուսանկար, որում , ըստ երեւույթին, պատկերված էր Սեւանում: Անդոն նաեւ մակագրել էր լուսանկարը՝ հրապարակման վրա գրելով. «Շոգից փախԱԱԾները»: 



© NEWS.am STYLE