Քայլի Ջենների ու նրա անուշիկ դստեր ջերմ լուսանկարը

23:57   18 հուլիսի, 2018

20-ամյա Քայլի Ջեններին, իսկապես, շատ է սազում նորաթուխ մայրիկի դերը: Հեռուստաաստղը այնքան էլ հաճախ չի հրապարակում իր փոքրիկ դստեր՝ Սթորմիի լուսանկարները եւ դա, թերեւս, պատահական չէ:

Օգտատերերը շատ ավելի մեծ ոգեւորությամբ են սպասում Քարդաշյան-Ջեններ գերդաստանի փոքրիկ ներկայացուցչի լուսանկարներին:

Այս անգամ բիզնես լեդին իր Instagram-յան միկրոբլոգում հրապարակել է մի ջերմ ու սիրառատ լուսանկար, որում Սթորմին իր գրկում է, իսկ ինքը շոյում է երեխայի գլուխն ու ժպտում նրան:



Քայլին որեւէ կերպ չի մեկնաբանել լուսանկարը, սակայն այն անհավանական արագությամբ like-եր է հավաքել՝ մի քանի րոպեում հատելով 1 մլն.-ի սահմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քայլի Ջենների ու Թրեւիս Սքոթի աղմկահարույց զույգը առաջին անգամ ներկայացել էր համատեղ ֆոտոշարքով՝ հայտնվելով GQ-ի շապիկին:




                                                                                         Լուսանկարները՝ Instagram, GQ



© NEWS.am STYLE