Քիմ Քարդաշյանը հինգ րոպեում հինգ միլիոն դոլար է վաստակել

10:15   19 հուլիսի, 2018

Այ սա, պարոնայք պաշտոնյաներ, որոնք սղոցում Էին մեր ազգային բյուջեն անցյալում, հիմա են սղոցում ու նրանք, ովքեր հետո են սղոցելու, կոչվում է փող սարքել։ Քիմ Քարդաշյանը, հավանաբար, մոլորակի լավագույն բիզնեսվումենն է, քանի որ հայուհին կարողացել է հինգ րոպեում հինգ միլիոն դոլար վաստակել։

TMZ-ը հայտնել է, որ 37-ամյա հեռուստաաստղը երեկ սկսել է իր Kimoji Cherry, Kimoji Peach, Kimoji Vibes օծանելիքների երկրորդ խմբաքանակի առցանց վաճառքը։ Ու քանի՞ րոպեում է սպառվել Քիմի արտադրանքը։ Հինգ րոպեում։ Բիզնես դասընթացներ կազմակերպողները որևէ հարց ունեն այն կապակցությամբ։  Սովորեք։ Ոչ մի ցենտ չի ծախսվել գովազդի համար, ամեն ինչ հայուհու Instagram-ի շնորհիվ է հաջողվել։

Օծանելիքի յուրաքանչյուր սրվակը 45 դոլար արժե։ Ինչպես և անցած անգամ՝ Քիմը մի քանի սրվակ նվեր է ուղարկել իր ընկերներին ու բնականաբար ընտանիքի անդամներին։

Ի դեպ, այս անգամ Քիմը կրկնակի շատ օծանելիք է թողարկել, քան անցած անգամ (անցած տարի Քիմն իր օծանելիքով 14 մլն դոլար էր վաստակել), բայց նույնիսկ այդ քանակությունը սպառվել է ընդամենը հինգ րոպեում։

P.S Գուցե պետության առաջնորդն էլ իր օծանելիքը թողարկի․․․

 



© NEWS.am STYLE