«Մարգոշա» ու «Զինվորները» սերիալների աստղը ՝ Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում տեղի ունեցած սկանդալային պատմության մասին

12:04   19 հուլիսի, 2018

Ու նորից մենք վերադառնում ենք այն սկանդալին, որի կենտրոնում հայտնվել էր Արմեն Ջիգարխանյանը։ Ռուսական մամուլն ուշադիր հետևում է Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի վիճաբանություններին, իսկ «Մարգոշա» ու «Մոլոդյոժկա» ու «Զինվորները» սերիալների աստղ Անատոլի Կոտն արտահայտվել է առասպելական դերասան Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում առաջացած սկանդալային պատմությանը։  «Դնին» գրում է, որ Կոտն արդեն ավելի քան տասը տարի աշխատում է մեծ վարպետի հետ։ Անատոլին հայտնվել է Արմեն Ջիգարխանյանի թատերախմբում 2005-ին։ «Կամենսկայա» սերիալի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է դերասան Ստաս Դուժնիկովի հետ, որն այդ ժամանակ աշխատում էր Արմեն Բորիսիի մոտ։

«Ստասը խոսեց նրա հետ ու Ջիգարխանյանը, լսելով ինձ, հրավիրեց իր թատերախումբ»,- հիշում է Կոտը գեղղեկավարի հետ ծանոթությունը։ Դերասանը նշում է, որ վաղուց ժամանակն է, որ հանրությունը մոռանա ժողովրդական արտիստի ու նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի հետ սկանդալային պարզաբանումները։

«Ջիգարխանյանը սիրում էր Վիտալինային, բայց կյանքում ամեն բան պատահում է։ Իհարկե նրանց միջև տարիքային տարբերությունը շատ մեծ էր, բայց կան զույգեր, որոնց հաջողվել է հաղթահարել այդ խնդիրը։ Օրինակ Տաբակովն ու Զուդինան, Բելոխվոստիկովան ու Նաումովը, կամ այդ նույն Կանչալովսկին ու Վիսոցկայան»,- վարպետի սիրային հարաբերություններին է անդրադարձել դերասանը։

Անատոլիի խոսքով՝ կանայք իրենք են ընտրում՝ երիտասարդ տարիները վատնել թեկուզև հանրահայտ, բայց արդեն թոշակառու ամուսնու վրա , թե ոչ։

«Յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Ոմանք՝ սեքսուալ բաղադրիչը հաշվի առնելով, ոմանք էլ՝ այլ կերպ»,- հավելել է դերասանը։



© NEWS.am STYLE