Անահիտ Սիմոնյանի նուրբ լուսանկարն ու խորհրդավոր գրառումը

00:25   19 հուլիսի, 2018

Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Իր միկրոբլոգում Անահիտը հաճախ է հրապուրիչ լուսանկարներ, գեղեցիկ սելֆիներ ու տեսանյութեր հրապարակում:

Այս անգամ Անահիտը մի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում նուրբ տեսք ունի:

Երգչուհին մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ես սիրում եմ կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա՝ իր իրականության մեջ, եւ իր մշտական շարժով, իր ներդաշնակությամբ ու իր սարսափելի հակասություններով»:


Ինչպես նշել է Անահիտը հրապարակմանը կից, խոսքերը պատկանում են Ձերժինսկուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը օգտատերերին ներկայացրել էր իր ու ամուսնու՝ երգիչ Հայկոյի սիրառատ լուսանկարները:

«Իմ ամուսինը լեգենդ է»,- մեկնաբանել էր հրապարակումը երգչուհին:





© NEWS.am STYLE