Թեյլոր Սվիֆթին տեսել են Նյու Յորքում

13:18   19 հուլիսի, 2018

Թեյլոր Սվիֆթը հիմա համերգային շրջագայության մեջ է ԱՄՆ-ում, որպեսզի աջակցի իր Reputation ալբոմը։ 28-ամյա հայտնի երգչուհին, չնայած հաճախ է շրջագայում, բայց ազատ օրերը նախընտրում է անցկացնել իր տանը՝ Նյու Յորքում։

Եվ այսպես, երգչուհուն տեղի պապարացիները նկատել են քաղաքում այն բանից հետո, երբ նա Նյու Յորք է վերադարձել Քլիվլենդում երեկվա համերգից հետո։

Թեյլոր Սվիֆթը ջինսի կրոպ- տոպով էր ու ջինսի կիսատաբատով։

Ի դեպ, մի քանի օր առաջ երգչուհին գնացել  էր իր մանկության տուն, որը գտնվում է Ռեդինգում, Փենսիլվանիայի նահանգում, որտեղից իր Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել։ Ի դեպ, երգչուհին ոչ թե մենակ էր, այլ ընկերուհիների հետ, այդ թվում մոդել Մարտա Հանթի։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ SplashNews.com, Mega



© NEWS.am STYLE