Քենդալ Ջենները՝ սկանդալի կենտրոնում․ աստղն իր Ferrari-ն կայանել էր հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիում

11:01   19 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի քույրը՝ մոդել Քենդալ Ջեններն անախորժ պատմության մեջ է հայտնվել ու ավագ քույրերը նրան հաստատ կհանդիմանեն Քարդաշյան- Ջեններ գերդաստանի անվան շուրջ բացասական իմիջ ստեղծելու համար ։

22-ամյա հեռուստաաստղը որոշել է սուշի համտեսել Լոս Անջելեսի արվարձանում գտնվող ճապոնական  ռեստորանում։

Մոդելը ռեստորան էր եկել իր Ferrari-ով, որի գինը ոչ ավել, ոչ պակաս՝ 250 հազար դոլար է։

Բայց ըստ երևույթին ռեստորանը շատ հաճախորդներ ունի, ու ամբողջ կայանատեղին զբաղված էր, իսկ Քենդալն էլ որոշել է, որ իրեն թույլատրված է կայանել այն մասում, որը նախատեսված է հաշմանդամների մեքենաների համար։ Դե իսկ նման դեպքերի համար գոյություն ունեն պապարացիները, որոնք էլ այդ ամենը ֆիքսել  են։

Այս դեպքում խոսքն անգամ այն մասին չէ, որ Քենդալը ստիպված է լինելու 250 հազար դոլար տուգանք վճարել, մոտ ժամանակներս նա ստիպված կլինի նաև որևէ բացատրություն տալ։ Սովորաբար երբ Քենդալը սկանդալի մեջ է հայտնվում, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել նա «իրան շլանգի տեղ ա դնում» ու երբեք ոչինչ չի մեկնաբանում, բայց այս դեպքում աղջիկը ստիպված կլինի լարել այն, ինչը կոչվում է ուղեղ, որը նա տեսականորեն պետք է ունենա, ու որևէ բացատրություն տալ։

Ի դեպ, պապարացիների խոսքով՝ Քենդալը տեսնելով , որ նրանք լուսանկարում են իր մեքենան, միանգամից մոտեցել է մեքենային ու հեռացրել այն կայանատեղիից։

Աղբյուրը` Daily Mail

Լուսանկարները՝ FiaPictures



© NEWS.am STYLE