Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին իր դավաճանությունից հետո վերադարձել է 18-ամյա բոյֆրենդի մոտ  

14:13   19 հուլիսի, 2018

Բլեք Չայնայի կյանքում մեկ ամսվա ընթացքում տղամարդկանց քանակը փոխվում է լույսի արագությամբ։

Պարուհին ռեփեր YBN Almighty Jay-ի հետ հարաբերությունները դադարեցրել էր հունիսին ու թվում էր, թե արդեն հասցրել է նրան փոխարինող գտնել՝ ի դեմս 19-ամյա բռնցքամարտիկ Դևին Հանիի։

Բայց․․․ Սթրիփթիզ պարուհին մարզիկի հետ մի քիչ խաղալուց հետո վերադարձել է ռեփերի մոտ ու նրանց արդեն տեսել են միասին Լոս Անջելեսում, երբ նրանք դուրս էին գալիս ռեստորանից։

Բլեքն ի դեպ Fasion Nova ապրանքանիշի 50 դոլարանոց մինի զգեստով է։

 Ի դեպ, Չայնան, եթե հիշում եք, Դրիմ Ռենեի մայրն է, որի հայրը Ռոբ Քարդաշյանն է։ Քիմի եղբայրը վերջերս սպառնում էր, որ դատի կտա պարուհուն, եթե նա չդադարեցնի իր անբարո կենսակերպը։ Ռոբը մտադիր է  դստեր հանդեպ միանձնյա խնամակալության իրավունք պահանջել, քանի որ վստահ է, որ Չայնան սիրեկաններին բերում է տուն ու իրեն անվայել է պահում դստեր ներկայությամբ։ Ի դեպ, Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունները իրենց ստուգումներն են կատարել ու պարզել, որ Ռոբը ընդհանուր առմամբ իրավացի է։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝Flightphotoagency  



© NEWS.am STYLE