Քայլի Ջեններին տեսել են Թրևիս Սքոթի հետ Նյու Յորքում

15:12   19 հուլիսի, 2018

Քայլի Ջեններին տեսել են Թրևիս Սքոթի հետ Նյու Յորքում։

20-ամյա հեռուստաաստղին տեսել են նրա երեխայի հոր հետ այն պահին, երբ Քայլին ու երաժիշտը միասին ռեստորան էին մտնում։

Քայլին Fendi ապրանքանիշի մինի զգեստով էր։

20-ամյա Քայլի Ջենները ու նրա սիրեցյալ Թրեւիս Սքոթը փետրվարին դուստր են ունեցել, որին անվանակոչել են Սթորմի: Երեխայի լույս աշխարհ գալը, կարծես, ավելի է ամրապնդել ծնողների կապը, սակայն դեռ պարզ չէ, թե երբ նրանք կօրինականացնեն իրենց հարաբերությունները:



Սկանդալային ու քննարկվող զույգն առաջին անգամ ներկայացել է համատեղ ֆոտոշարքով՝ հայտնվելով GQ-ի շապիկին:



Լուսանկարներից շատերում Քայլին կիսամերկ գտնվում է սիրելիի գրկում, իսկ Թրեւիսը դասական կոստյումով է:



Լուսանկարներում Քայլին, ինչպես միշտ, չի քողարկել ոտքի սպին: Աստղը բացարձակ չի ամաչում ու չի կաշկանդվում դրա առկայությունից: 

GQ-ի հետ զրույցում Քայլին շեշտել է, որ իրենց հարաբերությունները այդքան «փակ» են, որովհետեւ ռեփերը չի սիրում ուշադրության կենտրոնում լինել, եթե խոսքը անձնական հարաբերություններին է վերաբերում:



«Եթե նա որեւէ տեղ է հրավիրված, ես նրան հանգիստ եմ թողնում, որ հանգիստ իր գործն անի: Մենք սիրում ենք միմյանց եւ ընտանիք ունենք ու դա ամենակարեւորն է»,- նշել է հեռուստաաստղ բիզնես լեդին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ SplashNews, Mega



© NEWS.am STYLE