Ռուսաստանում կալանավորել են գեղեցկության մրցույթի եզրափակչի նախկին մասնակցի սպանության մեջ մեղադրվողին

16:14   19 հուլիսի, 2018
Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում հայտնաբերել են 29-ամյա Կսենիա Տուլենկովա-Մեցգերի դին։
Աղջիկը մասնակցել էր Missis World Russia գեղեցկության մրցույթի եզրափակչին։ Երեք տարի առաջ Կսենիան ամուսնացել էր, երկու տարի անց նա մեկնել էր ԱՄՆ, իսկ նրա ծնողները մնացել էին Չելյաբինսկի մարզում։ Դուստրը կանոնավոր կերպով այցելում էր նրանց։ Մագնիտոգորսկ իր վերջին այցելության ժամանակ նա գնացել էր իր «Շկոդա Օկտավիա» մեքենան պոտենցիալ գնորդին ցույց տալու, որից հետո կորել էր։ Մեկ օր անց գտել էին նրա մարմինը։ Կնոջ գլխին հարվածել էին ու նրա մարմինը թաքցրել անտառային մասում։
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ Ուրալում կալանավորել են Մագիտոգորսկի բնակչին, որին մինչ այդ ձերբակալել էին աղջկա սպանության մեջ կասկածանքով։
 
Տեղացի տղամարդը մեղադրվում է աղջկան ծեծելու ու սպանելու մեջ։ Նա կալանավորված է մնալու մինչև 2018-ի սեպտեմբերի 17-ը, ասել են դատարանից։


© NEWS.am STYLE