Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Կարլ Լագերֆելդի աշնանային արշավում

17:10   19 հուլիսի, 2018

Կարլ Լագերֆելդը շուտով կներկայացնի իր աշնանային-ձմեռային հավաքածուն։ Ֆոտոշարքին, որը գովազդում է սեպտեմբերին թողարկվող հավաքածուն, մասնակցել է դիզայների մուսան՝ Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստր Քայա Գերբերը։

79-ամյա ոճաբանն իր Instagram-ում ներկայացրել է տեսանյութ նկարահանումների բեքսթեյջից, իսկ WWD.com պարբերականը հայտնում է, որ ֆոտոշարքը լուսանկարել են Սեն-Ժերմեն-դե Պրեի 7Lstudio-ում, ոճաբան Կարին Ռոյթֆելդի ղեկավարությամբ։
 
Ի դեպ, նշում են, որ ներկա ֆոտոշարքը ոչ մի ընդհանրություն չունի Կարլի ու Քայայի համագործակցության հետ, որոնք շուտով թողարկելու են իրենց համատեղ Karl LagerfeldxKaia հավաքածուն։ Դրա համար Կարլն առանձին ֆոտոշարք է կազմակերպելու։
 
«Հետաքրքիր համագործակցություն է լինելու։ Փողոցային ոճը, որը սիրում է Քայան, զուգորդվելու է Փարիզյան ճոխության հետ, որը սիրում է Կարլը։ Երեկոյան անսամբլները եվրոպական ազդեցություն են ունենալու, իսկ ցերեկայինները՝ կալիֆորնիական լուք»,- հայտնում են Լագերֆելդի ներկայացուցիչները։
 
Իսկ այդ հավաքածուի մեջ լինելու են ոսկերչական զարդեր, ակնոցներ ու կոշիկ, այն ներկայացվելու է Լոս Անջելեսում, Նյու Յորքում ու Փարիզում այս աշնանը։
Լուսանկարները՝ Getty, Instagram

A post shared by KARL LAGERFELD (@karllagerfeld) on



© NEWS.am STYLE